Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քաղաքականության մեջ սիրել-չսիրել կատեգորիաներ չկան». Դավիթ Տոնոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-tonoyan

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը Ծիծեռնակաբերդում լրագրողներին հայտնեց, որ երկրում տեղի են ունեցել բավականին փոփոխություններ, որի արդյունքում վարչապետը հրաժարական տվեց։ Լրագրողի հարցին՝ պատրա՞ստ է  Դավիթ Տոնոյանն աշխատել նոր իշխանությունների հետ, նա պատասխանեց. «Ես դեռևս պատրաստ եմ պաշտոնավարել՝ մինչև Սահմանադրությամբ սահմանված կարգով, օրենքներով սահմանված կարգով այդ հնարավորությունն ինձ տրվել է»։ Դավիթ Տոնոյանը կարծում է, որ քաղաքականության մեջ սիրել-չսիրել կատեգորիաներ չկան։ «Ես գտնում եմ, որ եղել է մեծ դժգոհություն, որի գնահատականը տվել է վարչապետը և հրաժարական ներկայացրել»։