Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Նիկոյանը կարծում է, թե միայն Սերժ Սարգսյանի հրաժարականն է պահանջը (տեսանյութ)

Քաղաքականություն
HbYWkRXoQfE

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը ևս Ծիծեռնակաբերդում էր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Պատասխանելով լրագրողների հարցերին նշեց. «Հանրապետականում մտածում են, որ մեր ժողովուրդը դուրս եկավ փողոց, մեկ պահանջ էր ներկայացրել։ Այն հետևյալն էր, խոսքը գնում էր Սերժ Սարգսյանին։ Նա գնաց ընդառաջ հանրության պահանջին և ինքը հրաժարական տվեց»,- ասաց Սամվել Նիկոյանը։ Նա նաև համաձայն չէ, թե ամբողջ ժողովուրդն էր Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել։ «Ես խնդրում եմ հանրության անունից մի խոսեք, ասեք ցուցարարները կամ հանրության մի մասը, մի՛ ասեք զգալի մասը, հանրությունը 3 միլիոն է»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը։