ՀՅԴ-ն պատրաստ է բոլորի հետ աշխատել. Հ. Մարգարյան (տեսանյութ)

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը  Ծիծեռնակաբերդում լրագրողներին հայտնեց՝ պարզ էր, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումներ կատարել, նրանք այդ խոստումն ունեին իրենից։

«Քաղաքական դաշտը ցույց տվեց հասունություն, որ ամեն գնով խուսափի առճակատումից։ Մենք միշտ ունեցել ենք մեր տեսակետը, մեր ուղղությունը։ Ես հույս ունեմ, որ ոչ մեկ չի փորձի կամք պարտադրի, ոչ մեկ չի փորձի անտրամաբանական բաներ ասել և կկարողանանք երկխոսությամբ, համախոհությամբ լուծել հարցերն այնպես, որից օգտվողը լինի երկիրն ու ժողովուրդը։

Հրանտ Մարգարյանը նշեց, որ ՀՅԴ-ն  միշտ էլ բոլորի հետ պատրաստ է աշխատել, ուրիշներին էլ պատրաստ չի լքել։

«Հարցը լքելու ու միանալու մեջ չէ, հարցը ժողովուրդն է։ Սա նոր սկիզբ է»։