Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը Կարեն Կարապետյանի հետ քննարկել է ներքաղաքական իրավիճակը (տեսանյութ)

Պաշտոնական
240418KarenKtarapetyan

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին Երեւան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարեւորվել է երկրում կայունության պահպանման եւ բնականոն կենսագործունեության ապահովման անհրաժեշտությունը: Մինչ այդ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ