Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ում ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը

Քաղաքականություն
2546d57

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևում է Հայաստանում վերջին իրադարձություններին և ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը: Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ», - ասված է հայտարարությունում: