Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանն ու Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Պաշտոնական
Karapetyan_Medvedev

Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի միջև:   Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիք հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդևը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարևորությունը:   Զրույցի ընթացքում նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին: