Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Յուղ մի լցրեք կրակի վրա. Էդվարդ Նալբանդյանը՝ լրատվամիջոցներին (տեսանյութ)

Պաշտոնական
agn-2

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանն անդրադարձավ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք լայն արձագանք են գտել նաև միջազգային լրատվամիջոցների շրջանում։ «Ուզում եմ անդրադառնալ Եվրամիության կողմից երեկ արված հայտարարությանը։ Մենք կիսում ենք այն դրույթները, որ պարունակում է այդ հայտարարությունը։ Հայաստանն ապահովում է խաղաղ հավաքների անցկացման իրավունքը։ Սակայն լրատվական դաշտում հաղորդագրությունը սխալ թարգմանությամբ է տարածվել։ Ներկայացվել էր, որ Եվրամիությունը կոչ է անում, որ բոլոր ձերբակալվածները պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Անգլերեն հայտարարության մեջ ասված է այլ ձև։ Այնտեղ ասվում է, որ բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Էդվարդ Նալբանդյանը հայտնում է, որ պետք է պատասխանատու մոտեցում ունենալ ամեն խոսքի վերաբերյալ, որպեսզի յուղ չլցվի կրակի վրա։ Նա նաև նշեց, որ մի շարք միջոցառումներ հետաձգվում են, որովհետև Արտաքին գործերի նախարարությունը ժամանակ առ ժամանակ շրջափակման մեջ էր գտնվում։ «Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել հավատարմագրված դեսպանների կողմից, որ սահմանափակվել է իրենց ազատ տեղաշարման իրավունքը։ Խոչընդոտվում է նաև արտեևկրում հայ դիվանագիտական խմբերի աշխատանքը»։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ նշեց, որ խաղաղ հավաքը կարող է սահմանափակել այլոց իրավունքը.  «Եթե հավաք է անցկացվում, բնական է, որ երթևեկությունը հնարավոր է խաթարվել։ Սա երկրորդական էֆեկտն է հավաքի։ Այդ խաթարումները չեն կարող համարվել անհամաչափ սահմանափակում, բայց, երբ հավաքի նպատակն է լինում պարալիզացնել երթևեկությունը, սա համարվում է անհամաչափ սահմանափակում»։