Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սուրմալու»- ի առևտրականները փակել են Արշակունյաց պողոտան. լրացված

Քաղաքականություն
ert

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում թեժ է: Առևտրականներ գործադուլ են հայտարարել: Նրանք այս պահին փակել են Արշակունյաց պողոտան: Առևտրականները պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ասում են, որ այնքան կպայքարեն, մինչև հաղթանակի չհասնեն: Քիչ անց ակցիայի մասնակիցներին երթով միացան նաև Մանկավարժական համալսարանի ուսանողները: Միավորվելով,  ակցիայի մասնակիցները Արշակունյաց պողոտայով շարժվեցին դեպի Խանջյան փողոց: Այս պահին Խանջյանի երթևեկությունը կաթվածահար է: Ամբողջ ճանապարհով ցուցարարներ են քայլում: Ավտոմեքենաները չեն դադարում ազդանշան տալը: