Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. Թավշյա հեղափոխությունն այլևս իրականություն է/ թարմացվում է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nikol-azatum

18.48 Հաղթական հանրահավաքը մեկնարկեց։  ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը կարդաց Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչը։ Դրանից հետո հավաքվածները վանկարկեցին հաղթանակ, հաղթանակ։  ՔՊ անդամ Սուրեն Պապիկյանը նշեց, որ հայ ժողովուրդն արդեն հաղթանակած է։    18.25 Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկա։ Մարդիկ անընդհատ ավելանում են։ Այս պահին արդեն չկա լարվածություն։ Հավաքվածները սպասում են տոնական հանրահավաքին, որը տեղի ունենա քիչ անց։ Հիշեցնենք, որ վերջին օրերին Հայաստանի ողջ տարածքում ինքնաբուխ բողոքի ակցիաներ էին ընթանում. քաղաքացիները երթերով, հավաքներով և այլ ակցիաներով դեմ էին արտահայտվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետ պաշտոնավարմանը։ Անգամ Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը չկոտրեց ցուցարարներին, ավելին, նրանք ինքնակառավարվեցին և կանոնավոր կերպով շարունակեցին ակցիաները։ [caption id="attachment_1611556" align="alignnone" width="700"] People celebrate the news of the RA Prime Minister Serzh Sargsyan’s resignation in Yerevan, Armenia[/caption] Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, հանդես գալով  հայտարարությամբ՝ որտեղ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, իսկ ինքը սխալվեց։ 16.51 Հանրապետության հրապարակում ցնծում են բոլորը։ Օրն իսկական տոնի վերածվեց։ Սկզբից Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման լուրից, իսկ քիչ անց Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին Հայլուրի հաղորդագրությունից։ Տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, բառիս բուն իմաստով։  Պարում են մեծերն ու փոքրերը, տխուր  դեմք հրապարակում անհնար է տեսնել։ Օրեր շարունակ, աներևակայելի ջանքերից, զոհողություններից, անքուն գիշերներից, կիլոմետրերով քայլելուց, ճանապարհներ փակելուց, ոստիկանների կողմից ծեծվելուց ու բռնության ու բերման ենթարկվելուց հետո, վերջապես  ժողովուրդը տոնում է հաղթանակը։ [caption id="attachment_1611524" align="alignnone" width="700"] Armenian MP, leader of '#merjirserjin' initiative Nikol Pashinyan together with the other leaders after their release on Republic Square of Yerevan, Armenia[/caption] 16.29 Աննկարագրելի ուրախություն է մայրաքաղաքում։ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Մարդկանց ճիշերն ու շնորհավորանքները լսելի են անգամ «Ա1+»-ի խմբագրությունում, որտեղից օրուգիշեր տեղեկատվություն էր տարածվում երկրով մեկ։  Ավտոմեքենաները չեն դադարում ազդանշան տալ։ Շնորհավոր վանկարկելով քաղաքացիները անցնում են փողոցից փողոց։ Նրանք անհամբեր սպասում են հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում։ 15.46 Քիչ առաջ ոստիկանական ջոկատները հավաքել են Բաղրամյան փողոցի փշալարը, իսկ ոստիկանները նստում են ավտոբուսներ և հեռանում են  այդտեղից։ Իսկ Հանրապետության հրապարակում հանրահավաքը տեղի կունենա ժամը 18.30-ին։ 15.30 Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ազատ կարձակվեն  բոլորը. «ցուցակները կնայենք ովքեր են, որովհետև ես ինֆորմացիային չեմ տիրապետում, թե ովա բանտում, ով՝ ազատության մեջ»,- ասաց նա։ Իսկ ինչն էր պատճառը, որ ազատ արձակեցին, վա՞խը, հարցին, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ոչ, որովհետև Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել»։ 15.22 Նիկոլ Փաշինյանին ցույցի մասնակիցները դիմավորեցին աղաղակներով ու գրկախառնություններով։ Յուրաքանչյուրը ցանկանում էր համբուրել նրան ու իր ուրախությունը հայտնել։ Անգամ շամպայն բացեցին ու շնորհավորեցին նրա, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ազատ արձակումը։ Ցույցի մասնակիցները իրենց առաջնորդի հետ գնում են Հանրապետության հրապարակ։ Այժմ երթը Տիգրան Մեծ պողոտայում է։    15.00 Հենց նոր տեղեկություն ստացանք, որ ազատ են արձակվել ձերբակալված պատգամավորները։ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը Դավիթ Սանասարյանը և մյուսները։ 14.21 Ցուցարարների հոծ բազմություն է անցնում Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակով։  Մի մեծ խումբ էլ անցնում է Սայաթ Նովայով։ Հարակից շենքերի բնակիչները իրականացնում են երեկվա հորդորը՝  հարվածում են կաթսաներին և դույլերին ի աջակցություն երթի մասնակիցների։ Հարվածողները հիմնականում տարեց մարդիկ են, որոնք այսպես են արտահայտում իրենց պայքարը։ Նշենք, որ շենքերի բնակիչները ինչ որ կերպ արտահայտում են իրենց մասնակցությունը ակցիային։  14.10  Բողոքի երթն այս պահին ընթանում է Երևանի Բարգրատունյաց փողոցով: Մեծ թվով զինվորականներ, ովքեր միացել են ցուցարարներին, քայլում են առաջին շարքերում: Այս պահին երթեր են նաև Հանրապետության հրապարակում, մայրաքաղաքի մի շարք փողոցներում, ինչպես նաև Կոմիտասում։  14.00 Վանաձորի Հայքի հրապարակում բազմամադ հանրահավաք է։ Ժողովորդի հոսքը դեպի այստեղ չէր դադարում։ Քիմ կոմբինատում, կարի ֆաբրիկաներում և մի շարք այլ աշխատավայրերում ու ուսումնական հաստատություններում գործադուլ է։  Նման բազմամադ հավքք տեղի չի ունեցել Վանաձորում, ասում են ակցիայի մասնակիցները։ Նրանք հայտարարում են, որ սա ոչ թե ապստամբություն է այլ թավշյա հեղափոխություն։ Ցուցարարները կոչ են անում հաղթահարել 13.55  Սևանի միլպետ Աղեկյանը լրագրողի այն հարցին, թե պարոն Փաշինյանը երեկ եղե՞լ է իրենց բաժանմունքում, նա պատասխանեց. «ես ծառայության մեջ եմ, ինձ մի խանգարեք հա»։ 13.36 Ազատությունը միաժամանակ ցույց է տալիս նաև Գեղարքունիում տեղի ունեցող ցույցը, որտեղ բնակիչները արդեն 3 ժամ է փակել են Սևան-Գագարին ավտոմայրուղին։ Ասում են մինչև ազատ չարձակեն Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, Դավիթ սանասարյանին և մյուսներին չեն բացելու մայրուղին։ Գյուղական ղեկավարությունը փոխմարզպետը, որը չներկայացավ  և ոստիկանապետ Աղեկյանը  հորդորում են նրանց, որ թույլ տան գոնե տուրիստների ավտոբուսներն անցնեն, սակայնցուցարարներն անդրդվելի են և ինչպես իրենք են ասում, ուզում են, որ տուրիստներն էլ տեսնեն, թե ինչ վիճակում է հայտնվել Հայաստանը՝ Սերժ Սարգսյանի ղեկավարության պատճառով։ Ցուցարարներից մեկն ասաց, որ Տուրիստներին  բաց են թողել, իսկ մյուս ավտոմեքենաներին ոչ։ Միացում, միացում, քայլ արա մերժիր Սերժին վանկարկում են Գեղաքունիքի բնակիչները։ 13.32 Հազարավոր ցուցարարներ են մոտենում  Արշակունյաց -Նժդեհ խաչմերուկին, որտեղ շուտով կմիավորվեն այլ խմբերի հետ։   Ցուցարարներին զովացուցիչ ըմպելիքներ և  սնունդ են մատուցում նրանց մոտեցած մեքենաներից։ 12.44 Ուսանողների երթին միացել են նաև հոգևորականները, որոնք դեռ երեկվանից մասնակցում են «քայլ արա մերժիր Սերժին» բողոքի խաղաղ անհնազանդության ակցիային։ 12.22 Խախաղապահ ուժերում ծառայող հայ զինվորների թիվը գնալով ավելանում է։ Նրանք քայլում են ուսանողների կազմակերպած բողոքի խաղաղ ցույցի առաջին շարքերում՝ եռանգույն դրոշը վեր բարձրացրած։ 12.05 «Ազատություն» վանկարկում են ուսանողները՝ պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին և քաղաքական դաշտից հեռանալ Սերժ Սարգսյանին։  Այս պահին երթի մասնակիցները քայլում են Խանջյան փողոցով։ Շարքերի միջով մեքենաներ են անցնում։ Վրորոդները չեն բողոքում երթևեկությունը չոչնդոտողներից, ընդհակառակը՝ ողջունում են նրանց՝ ազդանշան տալով։ 11.43 Այս պահին ուսանողների երթին միացան տասնյակի չափ զինվորականներ։ «Ա1+»-ի հետ զրույցում զինվորական համազգեստով տղաներից մեկն ասած, որ  խաղաղապահ զորքերից են։  Նաև ասաց, որ շատ զինվորականներ կմիանան իրենց։  11.30  ԵՊՀ ուսանողներին միացան նաև տնտեսագիտականի և բժշկականի ուսանողները։  Նրանք միասին քայլերթ կատարեցին դեպի Մաշտոցի պողոտա։ Ուսանողներին միանում են նաև սովորական քաղաքացիներ։ Խաղաղ անհնազանդության երթին, որի առաջնորդն է Նիկոլ Փաշինյանը, մասնակցում է մոտ 5 հազար ուսանող։ Ըստ ուսանողների իրենք ավելի շատ են։ Ոստիկանությունը ուղեկցում է խաղաղ երթին, նրանց թիվը մեծ չէ։ Ուսանողները վանկարկում են «ազատ, անկախ ուսանող», «քայլ արա մերժիր Սերժին», նաև պահանջում են շարժման առաջնորդների ազատ արզատումը Հիշեցնենք, որ առավոտյան բժշկական համալսարանում հավաքված մի շարք ուսանողներ ցանկացել են երթով միանալ ԵՊՀ-ին այդ ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել նրանցից ոմանց։ Այս պահին ուսանողները գտնվում են Գրիգոր Լուսավորիչ փողոցում։  ............................ Երևանի պետական համալսարանի մոտ ուսանողները, դասադուլին զուգահեռ, նստացույց էին հայտարարել:  Սակայն քիչ անց հայտարվեց, որ նստացույցը փոխարինում են քայլերթով՝ ազատ, անկախ ուսանող կարգախոսով: Նշենք, որ ուսանողների երթն առաջ տանելու պատասխանատվությունը վերցրել է մայրաքաղաքի դպրոցներից մեկի զինղեկը, (որը չներկայացավ) որը դրոշով ուսանողներին առաջնորդնեց: