Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ նախագահը օդանավակայանից ուղեւորվում է հանդիպելու ձերբակալված պատգամավորներին (տեսանյութ)

Քաղաքականություն
31195525_816145865261871_7848437436425175040_n

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպելու է ձերբակալված պատգամավորներին։ Այդ մասին հայտնել է ԱԺ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը։ Նրա խոսքով, Երեւան վերադարձած ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղեւորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ: Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում: