Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բնակիչները «կաթսաների ակցիայով» միացան ցուցարարներին (տեսանյութ)

Հասարակություն
20180422_230614

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի շրջակայքում քիչ առաջ անսովոր աղմուկ էր, որը գումարվել էր մեքենաների անընդհատ ազդանշաններին:  Շրջակայքի բնակիչները կաթսաների կափարիչներին հարվածելով, միացել են «Մերժիր Սերժին» ակցիային: Նմանատիպ ակցիա է տեղի ունեցել նաեւ Նոր Նորքում, Շենգավիթում, Զեյթունում եւ Երեւանի մի շարք այլ թաղամասերում:  Այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ նման առաջարկ էր հնչել հարթակից: Եվ, հետեւելով այդ կոչին, քաղաքացիները շուրջ հինգ րոպե պատուհաններից իրենց աղմուկով միացան ցուցարարներին: https://youtu.be/2jDROLceziM