Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1 էլ չի լինի». ՕԵԿ (տեսանյութ)

Քաղաքականություն
edgar

Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիական անհնազանդության ակցիայի մասնակիցներին երթով միացան «Օրինաց երկիր» կուսակցության անդամները: Կուսակցության մամուլի խոսնակ Էդգար Առաքելյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք առաջինն էին, որ հայտարարել են՝ խնդրի հանգուցալուծումը արտահերթ ընտրություններն են. «ՕԵԿ-ը մասնակցում է շարժմանը: Ողջունելի է քաղաքացիական այս շարժումը ու դատապարտում ենք պատգամավորների բերման ենթարկումը: Կոչ ենք անում՝ անհապաղ ազատ արձակել նրանց: Պետք է լինեն քննարկումներ՝ քաղաքական օրակարգի ձեւավորման համար, քանի որ մենք համոզված ենք, որ միակ տարբերակը արտահերթ ընտրությունների անցկացումն է»: Նա վստահ է՝ նոր մարտի մեկեր չեն լինի, ինչպես ասել էր Սերժ Սարգսյանը. «Ես չեմ հավատում, որ իշխանությունները ոտնձգություններ կանեն քաղաքացիների իրավունքների ու կյանքի դեմ: Ես այդ համոզմունքն ունեմ՝ նկատի ունենալով այս ակցիաների մասնակիցների ներկայությունն ու այն ակցիաները, որոնք անցկացվում են ամբողջ հանրապետության տարածքով»: