Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերադարձեք ձեր ակունքներին, բանականությանը». կոչ մտավորականներին (տեսանյութ)

Քաղաքականություն
exishe

«Հանուն Հայաստան պետության» նախաձեռնության անդամ, արվեստագետ Եղիշե Պետրոսյանը, «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով այն արվեստագետների քայլին, որոնք հետ են վերադարձրել Սերժ Սարգսյանից ստացած պատվոգրերն ու կոչումները, նշեց. «Նրանց բոլորին ասում եմ՝ բարի գալուստ, վերադարձ իրենց ակունքներին, ճշմարտությանը, բանականությանը: Ես բոլորին կոչ եմ անում՝ դա իրենց ոչինչ չի տալիս, բոլորն էլ պետք է հրաժարվեն, իրենց բողոքն անպայման արտահայտեն, քանի որ սա ձեւ չէ, սա ժողովրդի հետ վարվելակերպ չէ, սա ժողովրդի նկատմամբ ատելության քարոզ է. մարտի մեկով սպառնալն ինչ է, սա ադեկվատ մարդու խոսքեր չեն, այդ մարդը իրականությունից կտրված, զրկված է: Սա վտանգում է մեր ընդհանրապես մեր ամեն ինչը, սահմանն էլ է վտանգում»: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանն այսօր խոստովանել է, որ ինքն է մեղավոր մարտի մեկի ոճրագործության համար. «Ես կարող եմ ասել՝ խելքի եկեք, քանի որ այլեւս անհնար է կասեցնել այս ընթացքը, նրանք վաղուց արդեն դուրս են եկել ուղեծրից, նրանք իշխանություն չունեն ՀՀ-ում եւ ավելի լավ է առանց մատ թափ տալու հեռանան, քանի որ ժողովուրդը կարող է շատ խիստ պատժել: Նրանք չափն արդեն անցել են: Այս շարժումը հեղափոխություն է եւ անպայման հաջող ընթացք ու ավարտ է ունենալու»: