Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանին քաղբանտարկյալ է համարում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
raffi

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Հանրապետության հրապարակում էր: «Ա1+»-ի հետ զրույցում խոսելով Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման մասին՝ նա նշեց. «Լավ է, որ նրանք հանդիպում են, դա իրենց գործն է, թե ինչ օրակարգով են մասնակցում նման հանդիպմանը: Հաղորդակցությունը միշտ անհրաժեշտ է: Թշնամանքը ճանապարհ չէ, սակայն Սերժ Սարգսյանը այլ ճանապարհ չի թողել մեր ժողովրդին, քան այս քաղաքացիական, սահմանադրական շարժումը: Այս շարժումը, որ շարունակվում է արդեն 20 տարուց ավելի, եկել է իր գագաթնակետին եւ այս հրաշալի երիտասարդությունը իր լիդերներով բերել է մի ոգեղեն լիցք Հայաստանի համար: Լիդերը ժողովուրդն է, սակայն Փաշինյանը, Միքայելյանը, Միրզոյանը հրաշալի աշխատանք են տարել ժողովրդի հետ մեկտեղ եւ իրենք ու մեր բոլոր քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն»:             Ըստ նրա՝ այս շարժումը տարբերվում է մյուս նախկին շարժումներից նրանով, որ այսօր ՀՀ քաղաքացին ինքնալիազորված է Սահմանադրությամբ, խաղաղ պայքարով իրեն վերադարձնել իշխանությունը. «Մեծ հպարտություն եմ համարում, որ ես կարող եմ համարվել այս երիտասարդական հրաշալի շարժման 3-րդ էշելոնը»: