Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կամ իշխանափոխություն կլինի, կամ կհեռանամ քաղաքականությունից» (տեսանյութ)

Քաղաքականություն
09-Cx4DUE8s

Հանրապետության հրապարակում այս  պահին վերջին տարիների համար աննախադեպ ցուցարարների թիվ է։    Տարբեր տվյալներով՝  100 հազարից անցնում է։   Լեփ-լեցուն հրապարակը  մեզ հիշեցրեց ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի  խոսքը։ Այդ օրը «Ելք» խմբակցության  ղեկավար  Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրիից հասել էր Երեւան եւ իր առաջին հանրահավաքն անցկացրեց Ազատության հրապարակում, ապա տեղափոխեց Ֆրանսիայի հրապարակ։ Այդ օրը հազիվ 3000 քաղաքացի էր այնտեղ հավաքված։ Նիկոլ  Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե իրենց հանրահավաքը սկսվի Ֆրանսիայի հրապարակում և ավարտվի Փակ շուկային հարակից տարածքում, ապա կամ իշխանափոխություն կլինի, կամ նա կհեռանա քաղաքականությունից։ Այդ օրերին խոսվում էր հիսուն հազար քաղաքացիների մասին: