Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրահավաքն ավարտվեց. 8.15 ամեն ինչ կսկսվի նորից (տեսանյութ)

Քաղաքականություն
miting

21.57 Հանրահավաքն ավարտվեց։ Վաղը 8.15-ից կփակվեն փողոցներ, կլինի դասադուլ և գործադուլ։ 21.33  Հանրահավաքն ընդմիջվում է երաժշտական կատարումներով: Այս պահին ելույթ է ունենում Արիկը՝ «Բամբիռ» ֆոլկ-ռոք խմբից: Քիչ առաջ Սոնա Շահգելդյանը «Հայաստան» օրհներգը նվիրեց ներկաներին: https://youtu.be/a5qSm4rYgxc 21.19 «Մարտի 1 այլեւս չի լինելու, մարտի 1-ի զոհերը մեզ կյանք են նվիրել եւ քաղաքակիրթ ապրելու իրավունք», ասաց դերասան Հովհաննես Ազոյանը, որը վերջապես հնարավորություն ունեցավ ելույթ ունենալ: https://youtu.be/i4Kda2dy5Bs 21.04 Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքում ելույթ է ունենում ԵԼՔ խմբակցության վարչության անդամ ՔՊ նախագահ, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ  Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։  Նա ներողություն խնդրեց  Զարուհի Փոստանջյանից, որ նրան թույլ չտրվեց ելույթ ունենալ, եւ պարզաբանեց, որ նրանք հրաժարվել են  Փոստանջյանին խոսք տրամադրել, քանի որ այս շարժման սկզբում Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանին անվանել էր ծախված: https://youtu.be/bn8dKEX8GGM 21.00  Զարուհի Փոստանջյանն անակնկալ կերպով հայտնվեց բեմում: Նա ընդհատեց դերասան Հովհաննես Ազոյանի ելույթը եւ ձեռքից վերցրեց խոսափողը: Նրան համոզում են իջնել բեմից, նույնիսկ անջատեցին բարձրախոսը: Երկարատեւ բանակցություններից հետո նրան իջեցրին բեմից: 20.26 Քիչ առաջ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը խնդրեց թույլ տալ իրեն, ելույթ ունենալ հարթակից: Ռուբեն Ռուբինյանը դիմեց ժողովրդին, թե արդյոք ցանկանում են լսել Զարուհի Փոստանջյանին: Ժողովուրդը ընդվզեց: Զարուհի Փոստանջյանը փորձեց խոսել իր բարձրախոսով, բայց նրա ձայնն այդպես էլ լսելի չեղավ: https://youtu.be/gGULyD87TqM 20.08  «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հորդորեց ուսանողներին, վաղը՝ժամը 9-ին դասադուլ սկսել: https://youtu.be/U7Mu-Fq5fSs 20.03 Դերասան Սոս Ջանիբեկյանը եւս հրապարակի հարթակում է: Նա կոչ արեց  անհապաղ ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին : Նաեւ դիմեց իր արվեստագետ ընկերներին, գալ եւ միանալ իրենց: 19.51  Հանրապետության հրապարակում ասեղ գցելու տեղ չկա, մեկնարկել է բազմամարդ հանրահավաքը: Մինչ այդ ցուցարարները բազմաթիվ աղավնիներ բաց թողեցին։  Այս պահին ելույթ է ունենում ՔՊ անդամ Ռուբեն Ռուբինյանը. «Մենք այլեւս չենք պարտվելու, մենք հաղթելու ենք: ՀՀ բանտերը բավարար չեն բոլորիս տանելու համար, ինչքան ուզում են թող բռնեն»: Նա հորդորեց երեկոյան՝ ժամը 22:00-ից հետո անպայման գնալ տուն: Ամեն առավոտ՝ 8:15-ին հավաքվել եւ քաղաքացիական անհնազանդության խաղաղ քայլեր իրականացնել, ցերեկները տեղի են ունենալու ինքնաբուխ երթեր՝ Երեւանի փողոցներում, նույն էլ տեղի է ունենալու մարզերում: Նաեւ տոտալ դասադուլ եւ գործադուլ պետք է կազմակերպվեն: «Սա է մարտավարությունը եւ դրա դեմ խաղ չկա»: 19.09 Հանրապետության հրապարակը լեփլեցուն է։ Անընդհատ մարդկանց նոր խմբեր են ավելանում այստեղ։ Ցուցարարները մարտական են տրամադրված և վանկարկում են Նիկոլ, Նիկոլ։ 300 մետր երկարություն ունեցող եռագույն դրոշը ցուցարարները ծածանում  են իրենց գխավերևում։ Քիչ անց ինչպես նախատեսված է տեղի կունենա հանրահավաք։ Թե ով է ելույթ ունենալու բեմից պարզ չէ։  «Ա1+» բոլոր հնարավոր կառույցներից փորձեց պարզել Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը, բայց դա հնարավոր չեղավ, քանի որ բոլորը պատասխանում էին, որ չգիտեն։ 18.28 Երևանի տարբեր փողոցներում ակցիա իրականացնող խմբերը միավորվում են Հանրապետության հրապարակում, ուր -ամը 19.00-ին հանրահավաք է հայտարարված։ Այստեղ էլ ցուցարարները վանկարկումներ են անում և ծափողջույներով դիմավորում խմբերին։ Մեքենաները չեն դադարում ազդանշան տալ։ 18.09 Երթը հասնում է Մաշտոցի պողոտա։  Տեղեկություն կա, որ Երեւան մտնող ճանապարհները փակ են ոստիկանների կողմից։ 17.47  Ցուցարարները առանց որևէ միջադեպերի քայլում են դեպի Հանրապետության հրապարակ։  «Կոմիտասի» պանթեոնի մոտից անցնելով, նրանք հասել են Կրկեսի մոտ։։  17.31 «Բռնատիրական համակարգ է, ինչ պետքա ասենք, Սերժը սպառնաց բացահայտ՝ հեռուստատեսությամբ Նիկոլի հետ հանդիպման ժամանակ հայտարարելով, որ Մարտի 1 -ից դաս չեղավ....սպասելի էր ամեն ինչ։ Ուղղակի մարդիկ չպետք է հուսահատվեն պետք է պայքարեն և կհասնեն արդյունքի։ Նիկոլի բերման ենթարկվելն ուղղակի շատ ջղայնացրեց բոլորիս»,-« Ա1+»-ին ասաց ցուցարարներից մեկը։  17.18 Շենքավիթ վարչական շրջանի  Գարեգին Նժդեհի փողոցի վրա գտնվող Ոստիկանության բաժանմունքի մոտբողոքի ակցա իրականացրած բազմահազար ցուցարարները երթով գնում են դեպի հանրապետության հրապարակ։  «Ոստիկանը մերնա», «Քայլ արա մերժիր Սերժին», վանկարկում են ակցիայի մասնակիցները։