Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորները չեն պատասխանում հեռախոսազանգերին

Քաղաքականություն
parliament

Թե որտեղ է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, չգիտեն անգամ նրա ղեկավարած խմբակցության անդամները: «Ա1+»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ չգիտի՝ որտեղ է Նիկոլ Փաշինյանը, իսկ հարցազրույց չի կարող տալ, քանի որ այս պահին կարեւոր գործերով են զբաղված: Ելքի մյուս պատգամավորների հետ հնարավոր չեղավ կապ հաստատել՝ կամ անջատված էր նրանց հեռախոսը, կամ չէին պատասխանում: Նրանցից Էդմոն Մարուքյանը գործուղվել է Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին: Մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից: Միայն պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Նաիրա Զոհրաբյանն են բացակայում երկրից՝ ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ նույնպես հնարավոր չեղավ կապ հաստատել: