Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերնիսաժից մարդկանց են բերման ենթարկում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
vernisaj

Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի կանգառում, ոստիկանության աշխատակիցները սկսեցին բերման ենթարկել մարդկանց, որոնք երթով շարժվում էին Հանրապետության հրապարակ: Ոստիկանական ուժերը բռնի ուժով մեքենաների վարորդներին ստիպում էին արագ քշել, չփակել ճանապարհը, երբեմն էլ խփում էին մեքենաներին: Մի կնոջ ինքնազգացողություն վատացավ, նա ընկավ գետնին: Քիչ անց ոստիկանական ուժերը հեռացան տարածքից: Մարդիկ շարժվեցին Արշակունյաց պողոտա: