Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բարսելոնան» կրկնեց «Ռեալի» 110 տարվա վաղեմության ռեկորդը

Սպորտ
a1barcelona-22.04.

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ խաղում «Բարսելոնան» Մադրիդի «Ուանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում 5:0 հաշվով ջախջախել է «Սեւիլյային» եւ 30-րդ անգամ տիրել մրցանակին: Առաջին խաղակեսում երկու անգամ աչքի են ընկել Լուիս Սուարեսը, մեկ՝ Լիոնել Մեսին: Ընդմիջումից հետո գոլի հեղինակ են դարձել նաեւ Անդրես Ինյեստան ու Ֆիլիպե Կոուտինյոն: Այդպիսով, «Բարսելոնան» 4-րդ տարին անընդմեջ նվաճել է երկրի գավաթը եւ կրկնել Մադրիդի «Ռեալի» 110 տարվա վաղեմության ռեկորդը, որը այս մրցաշարում իրար հետեւից հաղթանակ էր տարել 1905-1908 թվականներին: Երկրորդ թիմը, որը նույնպիսի հաջողութան է հասել 1930-33թթ, Բիլբաոյի «Աթլետիկն» է: «Բարսելոնան», այնուամենայնիվ, սահմանել է Իսպանիայի գավաթի խաղարկության նոր ռեկորդ, քանի որ թիմը հինգ տարի անընդմեջ հասել է եզրափակիչ, ինչը նախկինում չէր հաջողվել ոչ մի այլ ակումբի: Նշենք, որ 2014թ եզրափակիչում կատալոնցիները 1:2 հաշվով պարտվել էին Մադրիդի «Ռեալին», հակառակ դեպքում նրանք երկու ռեկորդ կսահմանեին այսօր: