Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

<b>Վաղն առավոտյան «Մարիոթ»-ում հանդիպելու եմ Սերժ Սարգսյանին. Նիկոլ Փաշինյան</b> (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled-collbbage

Նիկոլ Փաշինյանը վաղը՝ ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին հանդիպելու է վարչապետ Սերժ Սարգսյանին: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում հրապարակած  տեսաուղերձում: «Երեկվա մեր հայտարարությունից, Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել եւ քննարկել այդ օրակարգը: Եվ ահա վաղը առավոտյան ժամը 10:00-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի են ունենալու իմ եւ Սերժ Սարգսյանի բանակցությունները՝ վերջինիս հրաժարականի եւ իշխանության անցնցում փոխանցման պայմանների շուրջ: Ես հարկ եմ համարում նախ տեղյակ պահել, որ այս հանգամանքի բերումով՝ վաղը Էրեբունի համայնքում մեր միջոցառումները տեղի կունենան ոչ թե 11:00-ին, այլ 12:00-12:30-ին, որպեսզի վստահ լինեմ, որ տեղ կհասնեմ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: