Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակը» վստահ հաղթեց «Արարատին»

Սպորտ
a1shirak-ararat-2104

«Շիրակ» - «Արարատ» սկզբունքային խաղով այսօր մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 24-րդ տուրը: Գյունրիյում կայացած հանդիպումն անցավ տանտերերի մեծ առավելությամբ եւ ավարտվեց նրանց խոշոր հաղթանակով՝ 4:1: Շիրակցիներից երկու անգամ աչքի ընկավ Արամ Մուրադյանը, մեկական՝ Աղվան Դավոյանն ու Ժիրայր Մարգարյանը: Հյուրերից միակ պատասխան գոլը խփեց Յուրի Գարեգինյանը: «Շիրակն» այս հաղթանակից հետո վաստակեց 41 միավոր եւ կրկին ամրապնդվեց առաջին հորիզոնականում: Երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտն» արդեն հետ է մնում 4 միավորով: «Արարատը», որը 14 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, կրեց 16-րդ պարտությունն առաջնությունում: Վաղը կկայանան այս տուրի մյուս երկու հանդիպումները: «Ալաշկերտը» սեփական դաշտում կընդունի «Փյունիկին», իսկ «Բանանցը»՝ «Գանձասար-Կապանին»: