Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Սարգսյանը եկավ Հանրապետության հրապարակ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
armen

Արմեն Սարգսյանն ընդունեց Նիկոլ Փաշինյանի հրավերը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հրավերի, նախագահ Արմեն Սարգսյանը ճիշտ նույն ժամին՝19:00-ին Հանրապետության հրապարակում էր: Այս պահին նրանց խոսակցությունը լսելի չէ, քանի որ Արմեն Սարգսյանի թիկնազորը թույլ չի տվել բարձրախոսները մոտեցնել: Արմեն Սարգսյանը հրապարակ է եկել Թևան Պողոսյանի ուղեկցությամբ: Ցուցարարները նրան ճանապարհում էին «Քայլ արա, մերժիր Սերժին» կոչերով, որոնց ի պատասխան Արմեն Սարգսյանը մերթընդմերթ ժպտում էր: Հարցին, թե արդյոք կլինեն բանակցություններ, Արմեն Սարգսյանն ասաց. «Հուսանք»: Նա նաեւ նշեց, որ լրագրողներին հրավիրելու է իր մոտ: Այնուհետեւ նա հեռացավ՝ նստելով մեքենան: Նրա մեքենայի վրա ցուցարարները հասցրեցին փակցնել «Մերժիր Սերժին» գրությունը: