Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առաքել Մովսիսյանը խոչընդոտում է երթը (տեսանյութ)

Քաղաքականություն
Movsisyan-Araqel1

Էջմիածնից Երեւան եկող երթի մասնակիցները որոշակի խոչընդոտների հանդիպեցին։ ՀՀԿ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը ճանապարհին հրահանգքւմ էր մեքենաներին, բեռնատարներկն ճանապարհը հորիզոնական փակել` թույլ չտալով երթի մասնակիցներին հասնել մայրաքաղաք։

 "Իմ գյուղն է, բա ուր լինեմ. գնացել վերբովկա էղած Նիկոլից մնացածը ճշտեք",- լրագրողին ի պատասխան ասաց Առաքել Մովսիսյանը` հեգնելով, թե այդպիսով օգնում են քաղաքացիական անհնազանդության շարժմանը։ Քաշքշող սկսվեց վարորդի ու երթի մասնակիցների միջեւ։ Ներկա ոստիկանները որեւէ կերպ չէին միջամտում Առաքել Մովսիսյանի գործողություններին։