Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանի կենտրոնը ցուցարարների հսկողության տակ է (տեսանյութ)

Հասարակություն
3-7

Կես ժամից ավել է Աբովյան-Թումանյան խաչմերուկը ցուցարարների հսկողության տակ է: Սկզբում նրանց թիվը  քիչ էր, ավելի ուշ մեծաթիվ դարձան: Նրանք ամբողջությամբ փակել են խաչմերուկի 4 մուտքերը: Այս ընթացքում ցուցարարների մեկ այլ խումբ անցավ այդ ուղղությամբ եւ շարժվեց դեպի Խանջյան փողոց:

Տերյան-Թումանյան փողոցը փակվեց ոստիկանական 2 մեքենաների կողմից: Այդ հատվածում երթեւեկությունը դադարեցված է:

Մաշտոց-Պուշկին խաչմերուկում  քաղաքացիները պարբերաբար փակում են փողոցը, հետո  ոստիկանների միջամտությամբ այն բացվում է: Վարորդները մեքենաները կայանում են խաչմերուկին հարակից տարածքում, փակում դռները  եւ հեռանում: 

Մաշտոց-Թումանյան խաչմերուկում ոստիկանները բերման ենթարկեցին մի վարորդի, ում մեքենան խցանվել էր այդ հատվածում: Ըստ ցուցարարների, մեքենան հնարավորություն չուներ այդ հատվածից դուրս գալու: Այնուհետեւ ոստիկանները թուլացրին մեքենայի անիվները՝ այն տուգանային հրապարակ տանելու համար: