Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները անչափահասի են վրաերթի ենթարկել (տեսանյութ)

Քաղաքականություն
2-10

Հրազդանում ոստիկանները  անչափահասների են վրաերթի ենթարկել: Նրանցից մեկին քաղաքացիական մեքենայով տեղափոխել են հիվանդանոց, 2001 թվականին ծնված երեխան ստացել է կոնքի շրջանում վնասվածք, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մնացած 3 երեխաները շարունակում են մասնակցել երթին: Ականատեսներից Էրիկ Սահակյանը Ա1+ի հետ զրույցում նշեց, որ իրենք՝ մի խումբ երիտասարդները խաղաղ ցույց են արել, փորձել են փակել ճանապարհը, իսկ այդ ընթացքում ոստիկանական մեքենան քշել է նրանց վրա: Ոստիկանները պատճառաբանել են, որ մեքենայի արգելակները լավ չեն աշխատել: