Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկաններին չի հաջողվում երթևեկելի հատվածից հեռացնել ակտիվիստներին (տեսանյութ)

Քաղաքականություն
ակցիա

Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոցի խաչմերուկում 1 ժամից ավելի է քաոսային իրավիճակ է:

Քաղաքացիները փակում են փողոցը: Ոստիկանների մեծաթիվ խումբը փորձում է կարգ ու կանոն հաստատել:

Վահաններով զինված ոստիկանները պատ են կազմում եւ հրում քաղաքացիներին:

Երբ վառվում է կանաչ լույսը քաղաքացիները կրկին շարժվում են փողոցի բանուկ հատված՝ փակելով այն: 

 Վարորդները նույնպես միացել են ակցիային, կանգնեցրել են մեքենաները և ազդանշաններ են արձակում:

Այս պահին ոստիկանական պատը սահմանափակել է քաղաքացիների տեղաշարժը: Քաղաքացիները աղբամաններ են շարել, ոստիկանները փորձում են հեռացնել եւ բացել փողոցը:

Ոստիկանական նոր ուժեր են ավելանում այս հատվածում: