Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր Կյանքի գյուղապետին մեքենայով էվակուացրին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitlejhhd

Արարատից Երեւան մայրուղու՝ Արտաշատի հատվածում երթեւեկությունը կաթվածահար է: Ոստիկանները մեքենաներին թույլ չեն տալիս շարժվել Երեւանի ուղղությամբ: Այդ հատվածում է նաեւ Նոր Կյանք գյուղի գյուղապետ, ՔՊ անդամ Գարիկ Սարգսյանի մեքենան:

Քիչ առաջ առանց պետհամարանիշի մեքենայից երկաթե կտորներ շպրտվեցին  գյուղապետի մեքենայի ուղղությամբ: Մեքենան, որի մեջ գյուղապետն է, ոստիկանները ցանկանում են տանել Ոստիկանություն: Այս պահին էվակուատոր է բերվել, երիտասարդները կանգնել են էվակուատորի դիմաց եւ թույլ չեն տալիս մեքենան տեղափոխել: Գարիկ Սարգսյանը մեքենայի միջից շարունակում է կոչեր հնչեցնել եւ վանկարկել «Մերժիր Սերժին»: Ոստիկանները պարբերաբար հորդորում են կանգնած մարդկանց գնալ տուն, հակառակ դեպքում սպառնում էին տանել բաժին: Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց մեքենան էվակուատորով տեղափոխել Ոստիկանություն: Նշենք, որ այդ ընթացքում գյուղապետը մեքենայի ներսում էր:

Ոստիկաններն այդ տարածքից բերման ենթարկեցին նաեւ մեկ քաղաքացու, ով փորձել էր փակել էվակուատորի ճանապարհը: Քաղաքացիական հանգուստով անձը հարվածեց Ազատություն ռադիոկայանի լրագրողին, փորձեց խլել տեխնիկան: Այդ մարդիկ հարվածում էին նաեւ այն մարդկանց, ովքեր պաշտպանում էին Նոր Կյանքի գյուղապետին: