Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանները ոտքերով ջարդում են մեքենան (տեսանյութ)

Հասարակություն
Untitlcvggved

Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ բերման են ենթարկում քաղաքացիների։Ոստիկանները նաեւ ոտքերով հարվածել եւ վնասել են մեքենաներից մեկը։

 Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը հայտարարություն  է  տարածել  դեպքի առիթով

«2018 թվականի ապրիլի 21-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ ոստիկանության աշխատակիցները հարվածում են փողոցում կանգ առած ավտոմեքենային ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակով, փորձելով կոտրել ավտոմեքենայի դուռը և պատուհանները։

 

 Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանության աշխատակցի կողմից նման անօրինական քայլերը և կոչ անում գլխավոր դատախազությանը անհապաղ քրեական գործ հարուցել քաղաքացու գույքի դիտավորությամբ վնաս հասցնող ոստիկանների նկատմամբ»։