Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տոնավաճառի աշխատակիցները գործադուլ եւ երթ են անում (տեսանյութ)

Քաղաքականություն
ACyjD1kt1fY

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցները, որոնք վաղ առավոտից գործադուլ են անում, քայլերթով հասան Հանրապետության հրապարակ։ Հրապարակի հարակից փողոցներում նրանք կարճ ժամանակով կանգ էին առնում, իրազեկում անում, կոչ անում միանալ քաղաքացիական անհնազանդության ակցիային։ Նրանց հավաստիացմամբ` իրենք նպատակ չունեն խանգարել երթեւեկությանը։ Ակցիայի մասնակիցներից կան բերման ենթարկվածներ։ Հանրապետության հրապարակից ակցիայի մասնակիցները անցան ՀՀ Գլխավոր դատախազության կողքով։ --------------------------------------- «Իմ քայլը» քաղաքացիական շարժմանը միացել են նաև Մալաթիա- Սեբաստիայի հագուստի   տոնավաճառի աշխատակիցները: Նրանք գործադուլ են հայտարարել՝ փակելով տոնավաճառին հարող փողոցները՝ խոչընդոտելով մեքենաների ընթացքին:  Ցուցարարները երթով շարժվել են կենտրոն։ Ակցիայի մասնակիցներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ: Ակտիվիստներն անցորդներին եւ վարորդներին իրենց միանալու կոչեր են անում: