Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱԽԵՑԻ~Ն...

Տնտեսություն

Անգլիական «Midland Resources»» ընկերությունը հաղթեց Հայաստանի էլեկտրական բաշխիչ ընկերությունների/ԲԷՑ/ մասնավորեցման մրցույթում:

Այսօր կայացած մասնավորեցման հանձնաժողովի նիստում հայտնի դարձավ, որ միակ մրցութային առաջարկը այսօր, ժամը 17.15-ին ներկայացրել է «Midland Resources»-ը:
ԲԷՑ-երի բաժնետոմսերի 81.12.jpg%ԲԷՑ-երի բաժնետոմսերի մնացած 19.9 տոկոսը գնելու իրավունքն առայժմ պատկանում է Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկին: Եվրոբանկը կարող է վճարել 2.85 միլիոն ԱՄՆ դոլար/ 40ից հանած 37.15/ եւ գնել այդ բաժնետոմսերը: Սակայն Եվրոբանկի հիմնական պահանջներից մեկը կատարվում է ընդամենը անուղղակիորեն: Բանկը մտահոգված էր, որ ցանցերը գնողը`«Midland Resources»-ը էներգետիկ շուկայում փորձ ունեցող ընկերություն չէ : Կառավարությունը Եվրոբանկին տեղեկացրել է, որ փորձ չունեցող ընկերությունը պարտավորվել է ԲԷՑ -երի կառավարումն իրականացնել էներգետիկ ոլորտում փորձառու ընկերության միջոցով:
Կառավարության այս պատասխանին Եվրոբանկի արձագանքն առայժմ անհայտ է: Եթե բանկը հրաժարվի գնել ԲԷՑ-երի բաժնետոմսերի 19.9 տոկոսը, ապա դրանք կամ կմնան կառավարությանը, կամ էլ կգնվեն «Midland Resources»-ի կողմից:

Այսօրվա մրցույթի արդյունքը 2 օրվա ընթացքում պետք է հաստատվի կառավարության նիստում, հետո պետք է կնքվի պայմանագիրը: ԲԷՑ-երը «Midland Resources»-ին փոխանցելու գործընթացը կտեւի մինչեւ 3 ամիս:

Նշենք, որ «Midlend Resources»-հայտնի է ընդամենը որպես «Մաքս ֆրուտ» ընկերության փայատեր: «Մաքս ֆրուտ»-ի մյուս փայատերը` «Մաքս գրուպը» ներկայացնող ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը,ներկայացել է որպես գործարքի միջնորդ: Հայտնի է նաեւ, որ «Midland Resources»-ը գրանցված է օֆշորոյին գոտում: Ընկերությունը բավարարում է ցանցերի մրցույթի պահանջներին` ունի 100 մլն ԱՄՆ դոլարը գերազանցող տարեկան շրջանառություն, անցել է միջազգային պատշաճ աուդիտ:

«Midland Resources»-ի ֆինանսական առաջարկը ստորագրվել է լիազոր ներկայացուցիչ Զաբրաժենովի կողմից, իսկ այսօր կառավարությունում «Midland Resources»-ը ներկայացնում էր «Ա1+»-ի գործից հայտնի, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շահերը պաշտպանող, «International Legal Consalting» ընկերության ղեկավար, փաստաբան, ԱՄՆ քաղաքացի Էդիթ Խաչատրյանը: