Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից քաղաքացիներ բերման ենթարկվեցին. Փաշինյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Regiohhn-Capture

Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ միացում կատարեց, որտեղ երևում էր, թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում մարդկանց:

Ականատեսներից մեկը պատմում էր, որ ավտոերթ էր տեղի ունենում, և ոստիկանները հայհոյելով բռնի ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց. «Պատահաբար ականատես եղա, թե ինչպես Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից բիրտ ձևով մարդկանց բերման էին ենթարկում: Ես հասա, երբ մեքենայի դռներն էին փակում, սա լկտիություն է, և մենք մեր վաղվա ակցիաներով պատասխան կտանք այդ լկտիություններին»: Փաշինյանն ասաց, որ կհետաքրքրվի, թե քաղաքացիներին ոստիկանները ուր են տարել: