Գյումրիում քայլերթը շարունակվել է մինչ ուշ երեկո (տեսանյութ)

Ժամը 18.00-ին Գյումրիում ցուցարարները հավաքվել են Թատերական հրապարակում: Իշխանափոխության կոչերով հանրահավաքին միացել են «Իմ քայլը» նախաձեռնության կողմնակիցները:

Ցուցարարներն այնուհետ որոշել են քայլերթ իրականացնել:Բողոքի ակցիայի մասնակից Կարեն Պետրոսյանը հրահանգել է 14-ից ցածր տարիք ունեցողները չմասնակցեն երթին: Նա նաև հորդորել է ցուցարարներին՝ բախումներ չունենալ ոստիկանության աշխատակիցների հետ:Ակտիվիստները տարբեր կոչերով շարժվել են դեպի Վարդանանց հրապարակ:

Ցուցարարները Վարդանանց հրապարակից շարժվել են դեպի Շիրակացի փողոց: Ամբողջ ընթացքում նրանց ուղեկցել են ոստիկաններն ու ապահովել անվտանգություն: Պատահական անցորդներն էլ ծափահարել են նրանց, ավտոմեքենաների վարորդներն էլ ազդանշան են տվել:

Գյումրիում ցույցի ավարտին ոստիկան է վրաերթի ենթարկվել։ Նրան անմիջապես տեղափոխել են «Գյումրի»ԲԿ։

Ինչպես «Այսօր» լրատվականին տեղեկացրել է ԲԿ փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, ոստիկանը ենթարկվել է ամբուլատոր բուժզննության և դուրս է գրվել հիվանդանոցից։

նշենք , որ դեպքը տեղի է ունեցել Թատերական հարապարակում։
Դեպքի վայրում այժմ աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները։ Հանգամանքները պարզվում են։

Մինչ այդ  ցուցարարները փակել էին Գյումրի-Արմավիր ճանապարհը