Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԺԿ. Վստահ ենք, որ այս շարժումը պսակվելու է հաղթանակով

Պաշտոնական
Demircyan-Stepan

      ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ  ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ                                                                                                                                                                                                                   ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ          ՀԱՅԱՍՏԱՆԻ  ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ (ՀԺԿ) աջակցում է  Երեվանում եվ հանրապետության ողջ տարածքով մեկ տեղի ունեցող խաղաղ ցույցերի մասնակիցներին: Սա պայքար  է  հանուն մեր երկրի  ժողովրդավարացման ,արժանապատիվ կյանքի եվ  հուսալի ապագայի: Հայաստանը չի կարող զարգանալ քանի դեռ իշխանությունը յուրացվում Է եվ  ծառայեցվում է մի խումբ մարդկանց հարստացմանը:Հայաստանին անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն: Հիացմունք է առաջացնում մեր երիտասարդությունը ,որը պայքարի առաջին շարքում   է: Մենք վստահ ենք,որ այս շարժումը  պսակվելու է հաղթանակով: