Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոստիկանը էժան չի մարսելու այդ կեղծ ցուցմունքը» պաշտպան

Քաղաքականություն
pashtpan

Քաղաքացիական ակտիվիստ Տիգրան Մազմանյանը երեկ  2 ամսով կալանավորվել է:   Նրան բերման են ենթարկվել զանգվածային անկարգություն կազմակերպելու, անօրինական  հավաքներ կազմակերպելու համար,  սակայն հետո  մեղադրանք է առաջադրվել  զանգվածային անկարգության մասնակցի կողմից բռնություն կիրառելու, գույք ոչնչացնելու հոդվածով:   Ըստ պաշտպան Ռոբերտ Ռեւազյանի՝ խոսքը վերաբերում է ապրիլի 14-ին Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու եւ դուռը կոտրելու մեջ:  Այնուհետեւ ոստիկանը լրացուցիչ ցուցմունք  է տվել, թե  Տիգրան Մազմանյանը իր նկատմամբ նման բռնություն է գործադրել,  ձեռքից քաշել եւ պոկել  ժամացույցը «Մինչդեռ տեսանյութում երեւում է, թե ինչպես է այդ ոստիկանի մոտով անցնելիս Տիգրան Մազմանյանը ձեռքերը վեր բարձրացած անցնում, իսկ նա հանգիստ կանգնած է: Այսինքն, այդ փաստն էլ է հերքվում, որ նա որեւէ բռնություն է կիրառել: Սա մեզ մոտ  ակնհայտորեն համոզմունք է ձեւավորել, որ իր նկատմամբ տեղի է ունենում հետապնդում իր քաղաքական ակտիվության համար:     Պետք է նշեմ, որ ոստիկանը էժան չի մարսելու այդ կեղծ ցուցմունքը: նա միաժամանակ չէր կարող երկու բռնություն գործադրել եւ գործողություն իրականացնել»,- ասում է փաստաբանը:  Ըստ նրա՝ երկու  հոդվածներն էլ կեղծ են եւ դա չի բխում իրավունքի տիրույթում: Կալանավորման փուլում  էլ մեղադրանքները փլուզվեցին: Պաշտպաններից Արա Ղարագյոզյանն էլ ավելացնում է՝ մեկ ոստիկանի ցուցմունքով նա կալանավորվել է: