Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եղվարդ- Երևան երթուղին ոչ միայն բացվել է, այլև կգործի անվճար

Հասարակություն
exvaard-1

Եղվարդից Երևան տրանսպորտի երթուղու հարցը լուծվել է, հիշեցնենք, որ այն վերջին հինգ օրերին չէր գործում: Այսօր բնակիչները  հավաքվել էին Եղվարդի քաղաքապետարանի դիմաց՝  իրենց բողոքն արտահայտելու: Ցուցարարները որոշեցին կոնկրետ գործողության դիմել ՝ փակել Երևանից Եղվարդ տանող մայրուղին, քանի դեռ թիվ 269 երթուղու աշխատանքը չի վերականգնվել: Նրանց պահանջով երթուղու աշխատանքը ոչ միայն վերականգնվեց, այլև, բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, առաջիկա հինգ օրերին ուղևորներին կսպասարկի անվճար: