Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհն առաջացել է «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի խոհանոցում. վարժանք

Պաշտոնական
001-1

Մանկական սրճարաններն ԱԻ նախարարության ուշադրության կենտրոնում են. անցկացվել է հերթական հակահրդեհային վարժանքը Ապրիլի 20-ին «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանում,  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության կազմակերպմամբ անցկացվել է «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և այցելուների տարահանումը» թեմայով հատուկ մարտավարական ուսումնավարժություն:  Միջոցառման նպատակներն էին՝

  • ստուգել մանկական սրճարանի անձնակազմի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, մինչև արձագանքող ուժերի ներկայանալը,
  • ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունը՝ հրդեհաշիջման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս,
  • կատարելագործել սրճարանի անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Համաձայն վարժանքի սցենարի՝ հրդեհն առաջացել է «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի խոհանոցում: Աշխատակիցները ձեռնարկել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել: Հրդեհի տարածման հետևանքով կան ծխապատ գոտիներ, որտեղ առկա են նաև մարդիկ: ԱԻՆ ստորաբաժանումներն, ըստ սցենարի, ուսումնավարժությանը ներգրավում են են պայմանական Բիս 1 կանչով. դեպքի վայր է մեկնում 4 մարտական հաշվարկ: Ուսումնավարժությանը ներգրավված էին ԱԻՆ ՓԾ Աջափնյակի բաժնի թիվ 1 ՀՓՋ-ից և ՀՀՋ-ից մեկական մարտական հաշվարկ, թիվ 7 ՀՓՋ-ից՝ 2 մարտական հաշվարկ: Մարտավարական ուսումնավարժությանը ներգրավված էին նաև «Մուլտերի աշխարհ» մանկական սրճարանի անձնակազմը, աշխատակիցները, այցելու երեխաները և նրանց ծնողները: Ինչպես նախորդ վարժանքների ընթացքում, այս անգամ ևս փրկարարներն իրականացրել են մի շարք օպերատիվ գործողություններ՝ հրդեհի հայտնաբերում, աշխատակիցների և հաճախորդների ազդարարում, տարահանման փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում, ահազանգում, ուժերի և միջոցների ներգրավվում, օպերատիվ փաստաթղթերի ուսումնասիրում, հրդեհի վայրի հետախուզության անցկացում, իրավիճակի գնահատում, կարգադրություններ հրդեհաշիջման գործողությունների մասին և այլն: Իրականացվել են նաև հրդեհաշիջման և ծխապատ գոտուց երեխաների և ծնողների տարահանման աշխատանքներ: Վարժանքի ավարտին ԱԻՆ Փրկարար ծառայության աշխատակիցները սրճարանի անձնակազմի հետ համատեղ կատարել են մասնագիտական վերլուծություն, արձանագրել բացթողումները: Միաժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքների, ուսումնավարժությունների և վերապատրաստման դասընթացների միջոցով շտկել թերությունները:    ՀՀ ԱԻՆ