Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչ՝ Մենք էլ Սփյուռքում սատարենք մեր պայքարող ժողովրդին. ԵՀՀ

Քաղաքականություն
ehh

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, Այսօր մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում և գյուղերում մեր ժողովրդի ապագան է որոշվում: Ժողովրդի և հատկապես պայքարի ելած աննման երիտասարդության հուժկու քայլերի տակ, ոտքից գլուխ կոռումպացված և ժողովրդից կտրված իշխանությունները սարսափահար թաքնվել են ոստիկանության վահանակների ու փշալարերի ետևում: Այս պայքարը արդարացի, ազատատենչ խաղաղ պայքար է հանուն մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների: Ժամանակն է մենք էլ Սփյուռքում միահամուռ բոլոր միջոցներով առավել հուժկու սատարենք հայրենաբնակ մեր պայքարող ժողովրդին: Ժողովրդի հաղթանակին մնացել է լոկ մեկ քայլ, դա ոստիկանների և պայքարի ելած ժողովրդի միջև ընկած տարածությունն է, որը պիտի վերացնել եղբայրական գրկախառնումներով և հաղթական ծափերով: Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես այն հայրենակիցներին ովքեր ունեն ոստիկան հարազատներ ու ծանոթներ, կամ պետական բաժիններում աշխատող հարազատներ ու բարեկամներ, խնդրում և հորդորում ենք կապվել նրանց հետ ու քաջալերել միանալ ժողովրդին: Զանգահարել բոլորին, խնդրելով հետևել պայքարի ղեկավարության կոչերին և հորդորներին: Քաջալերեք գործադուլը, դասադուլը, որպեսզի պայքարի նոր ալիքներ ստեղծվեն ամենուրեք: Առաջարկում ենք գործադուլավորների համար Սփյուռքում ստեղծել գործադուլական զանազան ֆոնդեր եւ աջակցող կոմիտեներ, փակելու համար գործադուլավորների նյութական վնասները:   Եվրոպայի Հայերի Համագումար Ուփսալա, Շվեդիա 20 ապրիլ 2018 թ.