Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր ձեռքերը հեռու պահեք լրագրողներից» 

Քաղաքականություն
media-1

 Երեւանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ 7 լրագրողի նկատմամբ բռնություն է գործադրվել: «Երբ մեր երկրում մի փոքր  լարվում է քաղաքական եւ հասարակական մթնոլորտը լրագրողները եւ լրատվամիջոցները դառնում են հարձակումների թիրախ»,- ասում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:  Իսկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր նախագահ Նունե Սարգսյանն ավելացնում է.«Մի ծեծեք մեր լրագրողներին եւ ձեր ձեռքերը հեռու պահեք իրենցից»:   Բանախոսները հատուկ ուշադրություն են ցանկանում դարձնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանի նկատմամբ երեկ եւ այսօր բռնություն կիրառելուն: Երեկ քաղաքացիական հագուստով անձինք նրան ծեծի էին ենթարկել,  իսկ այսօր բերման  ենթարկել: Պարզելով, որ լրագրող է՝  որոշ ժամանակ անց բաց էին թողել: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի  համար տարօրինակ է  նաեւ այն, որ ոստիկանությունը կոչ է անում լրագրողներին դեպքերի ժամանակ  պատշաճ հեռավորության մեջ լինել իրադարձություններից. «Լրագրողները պետք է լինեն այնտեղ, որտեղ գործողություններն են տեղի ունենում: Այս տիպի հայտարարությունները մանիպուլյատիվ են եւ կարող են էլ ավելի սրել իրավիճակը»: Իսկ  «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանն ավելացնում է՝  «Լրագրողներն իրենց սեփական   հաճույքի համար չեն գտնվում  այս իրադարձությունների թեժ կիզակետում: Դա նրանց մասնագիտական պարտականությունն է լինել իրադարձությունների կենտրոնում, լուսաբանել ինչ է տեղի ունենում եւ դա փոխանցել հանրությանը: Լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցվել է քրեական գործ: « Շատ կարեւոր է   հանցագործություն կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- ասում է Շուշան Դոյդոյանը:    Իսկ Աշոտ Մելիքյանը ցավով է փաստում,  եթե ոստիկան է խախտում լրագրողների իրավունքները, որպես կանոն՝  անպատիժ է մնում.  «Դա է պատճառը, որ ձեռքերի,  կապերը բացվում են ոստիկանների: Ամեն մեկը իր պարտքն է համարում գոնե խոչընդոտել»։ Այս իրադարձությունների ֆոնին Աշոտ Մելիքյանը հիշեցնում է Հանրային ռադիոյի շենք մուտք գործելու փաստով հարուցված քրեական գործը, երբ արդեն կալանավորված անձ կա:    Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը սա համարում է խտրական մոտեցում:  Նա միաժամանակ հիշեցնում է՝ Հանրային  ռադիոյի շենք մտնելը եւ անհապաղ եթեր պահանջելը դա ճնշում է լրատվամիջոցի վրա: