Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Վենգերը հրաժարական կտա

Սպորտ
sport-arsen

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատրաստվում է հրաժարական տալ: Ֆրանսիացի մասնագետը նշել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը: «Երկար մտածելուց եւ ակումբի ղեկավարների հետ քննարկելուց հետո եկա այն եզրահանգման, որ եկել է «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու ժամանակը: Իմ համար մեծ պատիվ է, որ երկար ժամանակ ծառայել եմ ակումբին եւ հիշարժան տարիներ եմ անցկացրել: Ես թիմը միշտ մարզել եմ նվիրվածությամբ եւ ազնվությամբ», - իր պաշտոնական հայտարարության մեջ ասել է Արսեն Վենգերը: Հիշեցնենք, որ «Արսենալում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: