Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ովքեր կարող են դառնալ Հենրիխ Մխիթարյանի նոր մարզիչը

Սպորտ
a1arsenal-20.04.

Անգլիայում որքան մոտենում է ֆուտբոլի առաջնության ավարտը, այնքան մեծանում են Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի նոր հետնորդի մասին խոսակցությունները: Զարմանալի չէ, որ բուքմեյքերական գործակալությունները մարզիչների մեծ ցանկ է կազմել, ովքեր կարող է եկող մրցաշրջանից գլխավորեն լոնդոնյան ակումբը: Ահա նրանք. Թոմաս Թուխել՝ 6/1 գործակից Յոահիմ Լյով՝ 13/2 Բրենդան Ռոջերս՝ 10/1 Մասիմիլիանո Ալեգրի՝ 10/1 Կարլո Անչելոտի՝ 12/1 Թիերի Անրի՝ 14/1 Լուսյեն Ֆավրե՝ 16/1 Լուիս Էնրիկե՝ 16/1 Միկել Արտետա՝ 16/1   Երեկ այդ ցուցակին ավելացել է նաեւ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Պատրիկ Վիեյրան, իսկ այսօր լրատվամիջոցները հիշատակում են նաեւ Ռաֆայել Բենիտեսի անունը, որը ներկայումս մարզում է «Նյուքասլը»: Ինչպես տեղեկացնում է Daily Telegraph թերթը, լոնդոնյան ակումբի ներսում նույնպես տարաձայնություններ կան այդ հարցում: Մասնավորապես՝ ակումբի սպորտային տնօրեն Ռաուլ Սանլեխին, պաշտպանում է Լուիս Էնրիկեի թեկնածությունը: Գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը գերմանական «Հոֆենհայմի» եւ «Շալկե-04»-ի գլխավոր մարզիչների՝ համապատասխանաբար Յուլիան Նագելսմանի եւ Դոմենիկո Տեդեսկոյի կողմնակիցն է: Ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Միկել Արտետային, Լեոնարդո Ժարդիմին («Մոնակո») կամ Բրենդան Ռոջերսին («Սելթիկ»): Հարկ է նշել, որ բուքմեյկերների կազմած ցուցակն ավելի շատ անտեղյակ երկպագուների համար է, քանի որ առաջին վեց ֆավորիտներից հինգը դժվար թե համաձայնեն գլխավորել լոնդոնյան ակումբը: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա միայն Բրենդան Ռոջերսն է ասել, որ հետաքրքրված է «Արսենալում» աշխատելու տարբերակով: Հիշեցնենք, որ «Արսենալում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածքից հետո սկսել է անհատական մարզումներ անցկացնել, իսկ մի քանի օրից արդեն կմիանա թիմին: