Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Live. օր 8-րդ. Ցուցարարները հանգստանում են այգում. թարմացվող (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled6-2

17.37 Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի հետ այսօր էլ են հանգստանում Անգլիական այգում (կոմայգի)։  Մինչ այդ  խումբը անցավ քաղաքապետարանի կողքով, որի մուտքի մոտ ոստիկաններ էին կուտակված: Ցուցարարները ողջունեցին ոստիկաններին և շարունակեցին երթը: Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց մտնել այգի: 16.50  Նիկոլ Փաշինյանը և իր թիմը անցնում է Երևանի Իսակովի պողոտայով։ Պատասխանելով լրագրողին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք շարունակում են նույն քաղաքական գծի մեջ մնալ, և իրենց գործողություններում բացառվելու է բռնությունը: «Եթե նույնիսկ ոստիկանները բռնություն են կիրառելու մեր կողմնակիցների նկատմամբ, մենք բռնությամբ չենք պատասխանելու: Մենք ունենք մեր հանրության 80 տոկոսի աջակցությունը, և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, երկրորդ կարծիք լինել չի կարող»,-ասաց նա և բերման ենթարկվածների թվի աճը, որ մոտ 200 է.  պայմանավորեց ցույցի մասնակիցների թվի աճով: 16.30 Այսօր երեկոյան հանրահավաք է նախատեսված Հանրապետության հրապարակում։ Այնտեղ երեկոյան միմյանց կհանդիպեն բոլոր խմբերը, որոնք այս պահին ցույցի երթ են իրականացնում Երևանի տարբեր փողոցներում  և պողոտաներում։  հայտնի է դարձել, որ այս պահին Ցուցարարների մի մասը քայլերթ է իրականացնում Մաշտոցի պողոտայով: Քայլերթի հատվածում երթևեկությունը դադարեցվել է: Ցուցարարները կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց:  Բողոքի ակցիա է նաև Աշտարակի խճուղում: Ցուցարարները քարերով փակել էին Աշտարակից Երևան տանող ճանապարհը: Այս պահին ճանապարհը մասամբ բաց է:  Ցուցարարների մի մասը քայլերթ է իրականացնում Մաշտոցի պողոտայով: Քայլերթի հատվածում երթևեկությունը դադարեցվել է: Ցուցարարները կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ իրենց:  Բողոքի ակցիա է նաև Աշտարակի խճուղում: Ցուցարարները քարերով փակել էին Աշտարակից Երևան տանող ճանապարհը: Այս պահին ճանապարհը մասամբ բաց է:  16.04 Ոստիկաններն իդեպ փոխել են մարտավարությունը, եթե նրանք հեռանում և էլի էին գալիս ցուցարարների մոտ, հիմա արդեն չեն հեռանում։  Ցուցարարների մի մեծ խումբ Հանրապետության հրապարակից երթով հասավ Սախարովի հրապարակ եւ փակեց խաչմերուկը: Այստեղ նրանք կանգառ կատարեցին, ապա երթով շարժվեցին Նալբանդյան փողոցն ի վեր: 15.15 Կին վարորդն իր մեքենայով փակել է Արշակունյաց պողոտայի երթևեկությունը։  Ոստիկանները  վարորդին հրամայեցին արագ հեռանալ այդտեղից։ Նա իհարկե չի համաձայնվում։  «Հանենք գցենք դուրս վարորդին»,-որոշեցին ոստիկանները, սակայն վարորդը ընդդիմանում է ասելով, որ եթե փակեն բոլոր դռները նա դուրս կգա։  Դեղին Նիսան Մարջ մակնիշի մեքենան դուրս եկավ երթևեկելի տարածքից, այն շուրջ հինգ րոպե խցանված պահելով։ 14.50 Երկու մեքենա Արշակունյան 41՝ Երևան մոլիի շրջակայքում հորիզոնական կանգնել է՝ ի նշան բողոքի։ Վարորդները հրաժարվում են շարունակել երթևեկությունը և փակվել են ներսում։ Ոստիկաններըև զգուշացնում են, որ եթե դուրս չգան ճանապարհից, քարշակով դուրս կբերեն։ ոստիկանները քարշակ են կանչել և փորձում են մեքենաները դուրս բերել ճանապարհային երթևեկելի գոտուց։ Մեքենաներից մեկը քարշակով տարան՝ վարորդը մեջն էր, իսկ մյուս մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացավ, նրան խցկեցին ոստիկանական մեքենան ու տարան։ Երկու նոր մեքենա էլ ի նշան բողոքի թեք կանգնեցին։ Ոստիկանները սկսեցին նրանց էլ քաշքշել։ Երկու վարորդներին բերման ենթարկեցին։ Իդեպ ոստիկաններից ոմանք քաղաքացիական հագուստով էին և առանց պետհամարանիշի մեքենայով։ 14.45   Ազատության պողոտայում թիվ 1 երթուղին սպասարկող վարորդներից մեկին ոստիկանության ծառայողները կանգնեցրին, իջեցրին ուղևորներին և սկսեցին քաղաքացիներին բաժին տեղափոխելու նպատակով բռնի տեղափոխել ավտոբուս:  Մի քանի քաղաքացիներ մոտեցան վարորդին և ասացին, որ բանալիները վերցնի և դուրս գա ավտոբուսից: Արդյունքում ավտոբուսի այլայլված վարորդը հրաժարվեց տեղափոխել բերման ենթարկվածներին: Վարորդին ջուր խմեցրին, քանի որ վախեցած էր շատ։ Նրա ձեռքից ոստիկանները վերցրին բանալիներն ու բերման ենթարկվածներին տեղափոխեցին քաղաքային տրանսպորտով: 13.50  Ցուցարարները  Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հասել են Կիեւյան կամրջին: Այստեղ երեք խոշոր բեռնատարներ փակել են Հալաբյան-Կիեւյան կամուրջ ճանապարհը՝ հայտարարելով, թե մեքենաները փչացել են: Վարորդները միացան երթին: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բեռնատարների վարորդներին ասաց, որ լավ բան չեն անում: 13.27 Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ երթով քայլում է Կիևյան փողոցով։ Հանդիպակած փողոցից վեր բարձրացող բոլոր մեքենաները միացրել են շչակները։ մեքենաներից ոմանց պատուհաններից պարզել են եռագույնը, ազդանշանը ռիթմիկ արձակելով։  Ցուցարաները շարժվում են թմբուկի, վուվուզելի և սուլոցների ուղեկցությամբ։ Հալաբյան փողոցից հայտնեցին, որ ցուցարարները փակել են այն։ «Միացեք, միացեք», վանկարկում են ակտիվիստները։ 13.19 Այս պահին ոստիկանությունը Կորյուն-Տերյան խաչմերուկում բերման է տանում երիտասարդ ակտիվիստների։  Իդեպ այդ շրջակայքում գտնվող տարբեր ֆիրմաների, մասնաորապես Սինոպսիսի աշխատակիցները միացել են ակցիայի մասնակիցներին։ Նրանցից ոմանք ասում են, որ իրենց պարտքն է պահպանել երիտասարդներին և ընդհանրապես լինել ժողովրդի կողքին։ Ոստիկանական ուժերը կուտակվել են այստեղ, որտեղ Սինոպսիսի աշխատակիցները և ցուցարարները փակել են փողոցը։ 12.57 Նիկոլ Փաշինյանը և իր հետ քայլող ցուցարարները «Արմենիա ԲԿ-ի» հարակից այգում դադար են առել՝ հանգստանալու համար: Ակցիայի մասնակիցները նրան են  հայտնում  քաղաքում տեղի ունեցած դեպքերը, ոստիկանների կատարած քայլերը։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսօր քայլել են 12 913 քայլ՝ 9 կմ: Իսկ ահա  Ազատության պողոտան շրջապատված է ոստիկաններով. Նրանք շղթա են կազմել թույլ չտալով ցուցարարներին փակել պողոտան:  Հիշեցնենք, որ այսօր առավոտից քաղաքի տարբեր հատվածներում լարված իրավիճակներ է առաջանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ. ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում մեքենաներով: Արագ ժամանելով տվյալ վայրեր, ոստիկանները փորձում են բացել փողոցները: Ոստիկանները, այդ թվում քաղաքացիական հագուստներով բերման են ենթարկում ցուցարարներին, ընդ որում, բերման են ենթարկում առանց նախազուշացնելու, առանց հորդորելու, ուղղակի բռնում և մեքենաներն են նստեցնում նրանց: Ժամը 11-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 52-ի, նրանց մեջ է Նիկոլ Փաշինյանի որդին: հետո տեղեկություն տարածվեց, որ նրան ազատ են արձակել։ 12.09  Այսօր առավոտյան բերման ենթարկված Դավիթ Սանասարյանը քիչ առաջ ոստիկանության կենտրոնի բաժնից ազատ է արձակվել։ Այս պահին Ազատության պողոտայում ոստիկանները մարդկանց բերման են ենթարկում, նստեցնելով նրանց ավտոբուս։ Այն գրեթե լեփլեցուն է։ 11.30  Քիչ առաջ Տիգրան Մեծ պողոտայում  10 հոգի փորձել են փակել ճանապարհը եւ հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: Ըստ ակտիվիստների, նրանցից   3-4 հոգու քաշքշելով հագուստից՝ բերման են ենթարկել:  Ակտիվիստների մեկ այլ խմբի էլ  Արշակունյաց փողոցում են բերման ենթարկել, նրանցից մի քանիսին հաջողվել է փախնել ոստիկաններից,  նրանք եկել են ու միացել  Տիգրան Մեծ պողոտայում գտնվող իրենց ընկերներին: Այս պահին ակտիվիստները շարժվում են Հանրապետության հրապարակ, որտեղ սպասելու են Նիկոլ Փաշինյանին: Ակտիվիստների մի խումբ էլ Աբովյան փողոցում է ենթարկվել հետապնդումների: Նրանց է մոտեցել քաղաքացիական հագուստով մի ոստիկան եւ առաջարկել է օգնել՝ փողոցը փակել: Հետո զանգել է եւ կանչել ոստիկաններին: Այդ ակտիվիստները նույնպես շարժվում են Հանրապետության հրապարակի ուղղությամբ: Ցուցարարները փակել են Աբովյան-Երեւան մայրուղին Աբովյան-Երեւան մայրուղում իրավիճակը լարված է: Այստեղ քաղաքացիները փորձում են փակել մայրուղին: Այն երկկողմանի խցանված է, ակցիայի մասնակիցները հիմնականում Պտղնի գյուղի բնակիչներ են: Մեծ թվով, մոտավորապես 100-ից ավելի ոստիկաններ են կուտակված, նաեւ էվակուատոր է բերվել: Քաղաքացիներից 2-ին բերման ենթարկեցին քաղաքացիական հագուստով անձինք: Նրանց տարան քաղաքացիական մեքենայով: