Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ տնօրենը կոչ է արել ՀՀ իշխանություններին. News.am

Քաղաքականություն
unnxamdded

News.am ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ղեկավար Ինգիբյորգ Սյոլրուն Գիսլադյոտիրը երկրում շարունակվող ցույցերի ֆոնին կոչ է արել Հայաստանի իշխանություններին պաշտպանել եւ ապահովել խաղաղ հավաքների իրավունքը։ Նրա խոսքով՝ բոլոր մարդիկ հիմնարար իրավունք ունեն խաղաղ ցույցերի միջոցով արտահայտել իրենց կարծիքը, իսկ իրավապահները ոչ միայն պետք է ձեռնպահ մնան խաղաղ հավաքների իրավունքին խոչընդոտելուց, այլ նաեւ պարտավոր են ապահովել այդ իրավունքի իրացումը: «Սա ներառում է հավաքի մասնակիցների պաշտպանությունը ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ սադրիչներից եւ գործակալներից»,-հայտարարել է նա։ Նշելով, որ Հայաստանի իշխանությունները ընդդիմությանը երկխոսության կոչ են արել, Գիսլադյոտիրը մտահոգություն է հայտնել ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների, այդ թվում՝ անչափահասների նկատմամբ «անհամաչափ ուժի» գործադրման, ինչպես նաեւ Երեւանում եւ այլ քաղաքներում կալանավորման դեպքերի մասին տեղեկությունների կապակցությամբ: «Իշխանությունները պետք է հետեւեն, որ հասարակական կարգը պահպանելուն ուղղված քայլերը լինեն օրինական, անհրաժեշտ եւ համարժեք, եւ ուղղված չլինեն իրենց ընդդիմախոսներին լռեցնելուն»,-ասել է նա: News.am