Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդդիմադիր ոչ բոլոր ուժերը կարող են հանդուրժել, երբ հանկարծ երկիրը սկսում է արագացող տեմպերով զարգանալ» (տեսանյութ)

Քաղաքականություն
david-harutyunyan

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չի կարծում, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնության  հավաքները  խաղաղ են: «Ձեռքերը բարձրացնելը վատ չէ, բայց դա չի նշանակում, որ միտինգը խաղաղ է: Երբ շրջափակում ենք շենքը, որ աշխատակիցները չկարողանան ելումուտ անեն, սա ինքնին երբեք չի կոչվում խաղաղ: Եթե իրենց թվում է, որ բռնությունը դա ֆիզիկական ուժ գործադրելն է, դա այդպես չէ: Պատկերացրեք, եթե մենք ձեզ այս շենքում պահենք,  մի 10 հոգով դրսում կանգնենք, դռան մոտ, խաղաղ, ձեռքերներս վեր, ժպտալով,  որ մենք խաղաղ մարդիկ ենք եւ բռնությանը դեմ ենք , բայց դուք չկարողանաք դուրս գալ: Արդյոք առկա է բռնություն, իրավունքն ասում է այո»,-  այսօր կառավարության նիստից հետո ասաց Դավիթ Հարությունյանը:   Թեեւ Դավիթ Հարությունյանին  անհանգստացնում է իրավիճակը, սակայն  նա մի կարծիք ունի.«Ընդդիմադիր ոչ բոլոր ուժերը կարող են հանդուրժել, երբ հանկարծ երկիրը սկսում է արագացող տեմպերով զարգանալ: Դա կարող է մտահոգություն առաջացնել, որ նվազում են շանսերը հաջորդ ընտրության ժամանակ: Եւ ինչու չէ, չօգտագործել առիթը մեկ անգամ եւս  դանդաղեցնելու ընթացքը»:    Այսօր կառավարության նիստն ուղեկցվում էր  «Մերժիր Սերժին» բողոքի ակցիայով, իսկ ոստիկանական մեծ թվով ուժեր կենտրոնացել էին հենց գործադիր մարմինի շենքի առաջ:  Նախարարը  «Մերժիր Սերժին»  կարգախոսը  դասում է  քաղաքական կարգախոսների թվին: Անդրադառնալով 16-ին ոստիկանության կողմից  հավաքի ժամանակ ոստիկանության կողմից  նռնակները կիրառելուն, նախարարը  նշեց, որ դա միշտ էլ վտանգավոր է եղել, սակայն ոստիկանությունը համաչափ է գործել։ Կառավարության այսօրվա նիստում, որն առաջին անգամ վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը,   անդրադարձ է եղել է երկրի զարգացման  եւ իրավիճակի հետ կապված կարեւորագույն հարցերին: Այս նիստին Սերժ Սարգսյանը հրաժարվել է Կոնդում իրեն անհատույց հատկացված առանձնատնից: «Հիմա Հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ. կարելի է այդ խնդրին անդրադառնալ հետագայում, երբ այս աթոռին նստած կլինի մեկ այլ վարչապետ: Ես հուսով եմ, որ դուք ըմբռնումով եք մոտենում իմ որոշմանը»,- ասել է Սերժ Սարգսյանը նիստի ընթացքում: