Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Մազմանյանին մեղադրանք են առաջադրել

Հասարակություն
tigran

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանին մեղադրանք են առաջադրել: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան  Արա Ղարագյոզյանը: Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ։ «Սա հերթական ապօրինի որոշումն է, իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,-ասաց փաստաբանը: Նրա խոսքով, որոշումը կայացվել է մեկ ոստիկանի տված ցուցմունքի հիման վրա, ով զենք էր պահել ցուցարարների վրա: Արա Ղարագյոզյանը տեղեկացրեց, որ 2 ժամից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի դատարանում կքննարկվի նրա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը: Նշենք, որ Տիգրան Մազմանյանը եւ եւս երկու անձ կասկածվում էին Հանրային ռադիոյի շենքի մոտ անկարգություններին մասնակցելու մեջ: