Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկավ նախագահական փշալարերի միջով» (տեսանյութ)

Քաղաքականություն
ruben-gurgen

  Սերժ Սարգսյանի հեղինակությանը հերթական հարվածը հասցվեց ապրիլի 17-ին, երբ ԱԺ հատուկ նիստում նա ընտրվեց վարչապետ։  «Եկավ նախագահական փշալարերի միջով, այդ օրն նա արդեն պարտված էր: 10 օրվա աշխատանքը կապված էր նրա հետ, թե ինչպես անի, որ փշալարը իր մոտ գտնվի: Այս անգամ էլ 77 ձայն ստացավ փշալարերի հետեւում:  Դա ավելի մեծ խայտառակություն է, քան նրա տված խոստումը»,- ասում է ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը:   Հիշեցնենք, որ այդ խոստմանը տեր չլինելն էր առիթ դարձավ «Իմ քայլը»  քաղաքացիական անհնազանդության շարժման։  Խոստումը Սերժ Սարգսյանը տվել էր 2014թ  ապրիլի 10-ին՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ։ Իր խոստումը դրժելը եւ վարչապետ դառնալը  Սերժ Սարգսյանը բացատրեց երիտասարդներին իր փորձի փոխանցման անհրաժեշտությամբ։ «Դուք ասեք ինչ եք փոխանցելու անվտանգությունից,  որտեղ աշխատել եք: Այն,  որ մտան պառլամենտը գնդակահարեցին, անվտանգությունից է, որ մտան 800 ՀԱ վերցրին, թե տնտեսական ինչ- որ լուրջ գիտելիքներ ունեք, որ այս վիճակում է Հայաստանը»,-ասում է Գուրգեն Եզիազարյանը: ԱԱԾ  նախկին փոխնախարարը  կարծում է, որ  փողոց դուրս եկած երիտասարդները արդեն հաղթել եւ այդ տրամբանաբանությամբ նրանք Սերժ Սարգսյանի հետ ընդամենը մեկ բան ունեն քննարկելու։ «Նստեն եւ որոշեն, որքան պետք է մնա, դեռ ինչքան երկիրը պետք է քանդի, թող ասի, մեկ ամիս, երկու ամիս»: Իսկ ինչ տեղի կունենա, երբ Սերժ Սարգսյանը հեռանա. «Անընդհատ մի մարդու մասին է՝ Սերժիկ հեռացիր:  Հիմա եկեք մի րոպե պատկերացնենք, Սերժիկը դուրս եկավ, ասեց ա դե լավ է, հերն էլ անիծած,  ես չեմ: Խորհրդարանի 80 տոկոսը հանրապետականներ են»,- ասում է բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը:    Իսկ Հովհաննես Թումանյանի անվան տիկինիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ կարծում է, որ  խոսքը պետք է գնա ամբողջ համակարգը քանդելու մասին, ուրիշ համակարգ պետք   գործի: Սերժ Սարգսյանն   ասել է, որ   անհամաչափ իրականացվող միտինգները կարող են ազդել երկրի  տնտեսական աճի վրա: «Ուրեմն  համատարած կոռուպցիան չի խանգարում,  անարդարությունը չի խանգարում, միակուսակցական համակարգը չի խանգարում  երկրի ստաբիլ վիճակին,  խանգարում է միտինգը»,- ասում է Ռուբեն Բաբայանը:  Բանախոսները հիշեցնում են, որ ժողովրդավար երկրներում  ամեն օր էլ միտինգ է  անցկացվում  եւ դա ամենեւին էլ չի խանգարում տնտեսական աճին: