Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալիկ Սարգսյանը համաչափ է համարում ոստիկանակական գործողությունները

Քաղաքականություն
alik

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը համաչափ է համարում ոստիկանության գործողությունները «Մերժիր Սերժին» ակցիայի մասնակիցների նկատմամբ. «Ես որեւիցե բռնություն չեմ տեսել մինչեւ այս պահը»:  Ոստիկանական գործողությունների արդյունքում կան տուժածներ: «Ցանկալի չէ, լավ կլինի, որ վիրավորներ չլինեն», նշեց  Ալիկ Սարգսյանը:  Ելք դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների պատգամավորները, որոնք չեն միացել իրենց դաշնակից Նիկոլ Փաշինյանի գործողություններին, այցելում են ոստիկանակական բաժանմունքներ՝ տեղում ծանոթանալու բերման ենթարկվածների վիճակին: «Բոլոր բերման ենթարկվածների իրավունքները խախտված են: Մի քանի ցուցարարի վրա բռնության հետքեր տեսել եմ, որոնք ինձ թույլ են տալիս եզրահանգելու, որ դրանք չեն եղել հատուկ հնարքների բանեցում, այլ ուղղակի եղել են փողոցային ծեծ. ոստիկանն իրավունք չունի ցուցարարին ծեծելու», վստահեցրեց Ելք խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:   Արտակ Զեյնալյանի վստահեցմամբ՝ բերման ենթարկված ցույցի մասնակից անչափահասների իրավունքները բաժանմունքներում առավել շատ են խախտվել. «Նրանք հնարավորություն չեն ունեցել տեղյակ պահելու իրենց ծնողներին, հնարավորություն չեն ունենում հարցաքննվելու ծնողների, փաստաբանի ներկայությամբ: Անչափահասների դեպքում նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքն է ավելի խիստ, քանի որ նրանք դեռեւս կազմավորված չեն, իսկ ոստիկանակական բաժանմունքները հիշեցնում են սարսափ ֆիլմի խոշտանգարաններ»:   Արդյոք օրինակա՞ն է դպրոցահասակներին, անչափահասներին թույլատրել կամ կոչ անել մասնակցելու քաղաքական բնույթի ակցիաներին, ցույցերին. «Ընդհանրապես անչափահասներին քաղաքական պրոցեսներին ներգրավելու հետ կապված կան իրավակարգավորումներ՝ ինչպես կարող են նրանք իրենց իրավունքները պաշտպանել, ինչ միջոցներով: Եթե ընդդիմությունը քննադատում է իշխանություններին դպրոցահասակ երեխաներին՝ քաղաքական պրոցեսներին ներգրավելու մեջ, ապա դա չի արդարացնում հակառակը՝ ընդդիմության կողմից ներգրավումը: Նրանք ընտրական իրավունք ունե՞ն, ոչ...»: Պարոն Զեյնալյանը խոստանում է տակտիկական հնարքներ սովորեցնել իրավապաշտպան իր ընկերներին, որպեսզի նրանք ավելի շատ մարդու իրավունք կարողանան ոստիկանակական բաժանմունքներում վերականգնել եւ հնարավորինս ավելի մեծ լինի պատասխանատվությունը: