Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ապրիլի 13-17-ի հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը. ԻՔՄ

Քաղաքականություն
photofrenchsquare

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության ուշադրությանն է ներկայացնում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «Իմ Քայլը» շարժման և «Մերժիր Սերժին» նախաձեռնության՝ վերջին օրերի համատեղ հանրահավաքներին քաղաքացիների մասնակցության վիճակագրությունը: Ապրիլի 13, ժամը 19։30-ի դրությամբ, Ազատության հրպ․ - 4․500 մարդ Ապրիլի 14, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ - 3000 մարդ Ապրիլի 15, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ - 1900 մարդ Ապրիլի 16, ժամը 14։00-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ․ - 3000 մարդ Ապրիլի 17, ժամը 20։20-ի դրությամբ, Հանրապետության հրպ. - 33․000-35․000 մարդ Հանրահավաքների մասնակիցների թիվը հաշվարկվել է անօդաչու թռչող սարքի լուսանկարներում` մարդկանց հաշվարկի հատուկ մեթոդով։ Հիշեցնենք, որ այս օրերի ընթացքում եղել են նաև բազմաթիվ երթեր և զանգվածային այլ միջոցառումներ, որոնց դեպքում քաղաքացիների մասնակցությունը տեխնիկապես հնարավոր չէ հաշվարկել:   «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ուշիուշով հետևում է իրադարձությունների ընթացքին և պարբերաբար տեղեկատվություն կհաղորդի ցուցարարների թվաքանակի վերաբերյալ։ «Իրազեկ քաղաքացիների միավորում»