Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում ՀՀ դեսպանատան մոտ ձերբակալել են 3 հայ ակտիվիստի (տեսանյութ)

Հասարակություն
Harutyun

Այսօր Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան դիմաց ակցիա են իրականացրել մի շարք քաղաքացիներ՝ ի աջակցություն  Հայաստանում ակցիա անող  հայրենակիցների: Նրանք մուտք են գործել դեսպանատան տարածք։   Դեսպանատան աշխատակիցները նրանց հանձնել են  ռուս իրավապահներին: Բողոքի ակցիայի մասնակից Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ իրեն և իր 2 ընկերներին տարել են դատարան, որտեղից քիչ առաջ հետ են բերել ոստիկանություն: «Ես, Գեորգին և Աշոտը վերադառնում ենք ոստիկանական բաժանմունք: Պատճառը դեռ ոչ մեկիս պարզ չէ: Արդեն 6-7 ժամ մեզ զրկում են ազատությունից»,- ասում է նա: