Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ՊԲ-ն հերքում է հայկական կողմից ադրբեջանցի բնակչին վիրավորելու տեղեկատվությունը

Կարևոր լուրեր Պաշտոնական
sahman2

Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում:  Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին: ԱՀ ՊՆ ՊԲ