Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորում տնօրենները հրաժարվում են բացել կրթօջախների դռները

Հասարակություն
Zaruhi-1

Զարուհի Փոստանջյանն այս պահին Վանաձորում է, գործադուլի և դասադուլի կոչեր է հնչեցնում: Շրջում է կրթական հաստատություններ, որոնց դռները փակ են: Նա փորձում է զրուցել տնօրենների հետ, ովքեր արգելում են դպրոցականների կամ ուսանողների մասնակցությունը  դասադուլին՝ պատճառաբանելով, որ չունեն ծնողների թույլտվությունը, դասաժամերին՝ 9.00-14.30, իրենք պատասխանատվություն են կրում երեխաների անվտանգության համար և այլն: «Դռներ փակելը այս դեպքերի հետ կապ չունի: Մենք այն փակում ենք՝ երեխաների անվտանգությունը ապահովելու նպատակով: Ով ասես՝ կարող է մուտք գործել կրթօջախ»,-Փոստանջյանի հետ զրույցում պարզաբանեց տնօրեններից մեկը: Փոստանջյանը հանրությանը բարձրախոսով տեղեկացրեց, որ իրենք հետևում են դպրոցների, քոլեջների տնօրենների, փոխտնօրենների պահվածքին և անհրաժեշտության դեպքում հանցագործության մասին համապատասխան հաղորդում կներկայացնեն իրավապահ մարմիններին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին և այլն: Աշակերտներին և ուսանողներին տեղեկացրեց, որ եթե դասադուլին մասնակցելու համար իրենց սպառնան հեռացնել կրթական հաստատությունից, կարող են նկարահանել, ձայնագրել և Ֆեյսբուքի միջոցով տեղեկացնել իրենց, քանի որ նման սպառնալիքներն իրավական հիմք չունեն: